Արմինֆո. Ավելի քան երեսուն ամերիկացի սենատորներ միացել են 2021 ֆինանսական տարում Արցախին տրամադրվող օգնության մեծացման նախաձեռնությանը, որը նպատակաուղղված կլինի, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ականազերծման HALO Trust-ի ծրագրերի շարունակմանը:
Այդ մասին Արմինֆո գործակալությանը տեղեկացրել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից (ANCA), հիշեցնելով, որ 2021 թվականին Հայաստանին եւ Արցախին տրամադրվող օգնության ավելացմանը աջակցող նամակը արդեն ստորագրել են 75 կոնգրեսականներ ԱՄՆ 23 նահանգներից:
Սենատոր Ռոբերտ Մենենդեսի նախաձեռնած նամակն ավելի վաղ ուղարկվել էր ԱՄՆ պետական եւ օտարերկրյա գործառնությունների ենթակոմիտեի ներկայացուցիչներին: Նամակը ներառում է հետևյալ հարցադրումները. 1,5 մլն դոլար հատկացնել Արցախում ականազերծման և ցամաքային ականներից տուժածների և ֆիզիկական ու ճանաչողական խանգարումներ ունեցող անձանց համար տարածաշրջանային վերականգնողական ծառայությունների հուսալի ֆինանսավորման համար; 100 մլն դոլար հատկացնել Պետդեպարտամենտի և USAID-ի կողմից Հայաստանի տնտեսության, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգության ոլորտներում աջակցության համար, ԱՄՆ մեկնելու, Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ շփվելու սահմանափակումների չեղարկում Պետական դեպարտամենտի և USAID-ի կողմից; ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության դադարեցում այնքան ժամանակ, քանի դեռ չի հաստատվել, որ Բաքուն դադարեցրել է բոլոր ագրեսիվ գործողությունները Հայաստանի եւ Արցախի նկատմամբ: