Արմինֆո. Այսօր առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։
<Հետազոտության արդյունքներով որոշում կկայացվի հետագա բուժման բնույթի վերաբերյալ>,- տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը Քոչարյանը վիրահատվել էր։ Բացի այդ, այս տարվա մարտին նա հոսպիտալացվել էր՝ վատ ինքնազգացողության եւ բարձր ճնշման գանգատներով, եւ հետագայում բուժում է անցել <Էրեբունի> ԲԿ-ում: