Արմինֆո. <Արմենիա> ավիաընկերությունը մայիսի 17-ին ծրագրում է իրականացնել 2 չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է <Արմենիա> ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը
<Տոմսերի հերթագրման և պահանջարկը հասկանալու համար խնդրում ենք հայտը ներկայացնել [email protected] կամ [email protected] հասցեներին կամ զանգահարել 011747777 հեռախոսահամարին մինչև 30/04 ներառյալ: Կարևոր է իմանալ, որ ՀՀ-ից ՌԴ կամ Իսրայել կարող են մեկնել բացառապես տվյալ երկրի քաղաքացիություն կամ ժամանակավոր կացություն ունեցող քաղաքացիները, իսկ ՀՀ կարող են ժամանել միայն ՀՀ քաղաքացիները: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ ունեն ձեռք բերված ավիատոմսեր մարտի և ապրիլի համար, կարող են փոխարինել իրենց տոմսերը հիշյալ չվերթի տոմսերով առանց հավելյալ տուգանքի: Ավիատոմսերի վաճառքը կիրականացվի բացառապես ավիաընկերության պաշտոնական կայքում: Արտակարգ իրավիճակի երկարացման կամ պարտադիր մեկուսացման պայմանների առկայության դեպքում, չվերթը իրագործվելու է ՀՀ ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելով միայն>,- գրել է նա։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ