Արմինֆո.Արցախի պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանը մասնակցում է 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի նիստին: Այդ մասին հաղորդել է ԱրմԻնֆո-ի խորհրդարանական թղթակիցը։
Նշենք, որ Մնացականյանը 2016-ին զբաղեցրել է Պաշտպանության բանակի ղեկավարի պաշտոնը, այսօրվա դրությամբ նա զբաղեցնում է Արցախի ԱԻ նախարարի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Ղարաբաղում ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվել է 2019 թվականին։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ: Նրա աշխատանքի նպատակն է բացահայտել այն ժամանակվա իշխանությունների կողմից հնարավոր սխալները, թերությունները կամ անգործությունը սահմանին իրավիճակի սրման վերոնշյալ ժամանակահատվածում, որը հանգեցրել է ավելի քան 100 հայ զինծառայողների մահվան: Հանձնաժողով ներկայացել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Գլխավոր շտաբի այն ժամանակվա ղեկավար, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հրաժարվել է ներկայանալ հանձնաժողովի նիստին:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ