Արմինֆո. Ապրիլի 27-ին Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը, քննարկվել հայկական երկու հանրապետությունների անվտանգությանն ու պաշտպանական ոլորտում իրականացվող համատեղ միջոցառումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: