Արմինֆո. Արաբական Միացյալ Էմիրությունները 7 տոննա բժշկական պարագաներով լի ինքնաթիռ է ուղարկել Հայաստան՝ աջակցելու կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին։
Ինչպես հայտնում է Emirates News Agency-ին, բժշկական օգնությունից կօգտվի ավելի քան 7 հազար բուժաշխատող։
ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին
նշել է, որ Էմիրությունների համար պատիվ է օգնելու այլ երկրներին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում։
<ԱՄԷ կառավարությունը, ժողովուրդը և բոլոր բուժաշխատողները միավորում են իրենց ջանքերը՝ հանուն այս ճգնաժամի հաղթահարման։ Մենք գիտակցում ենք, որ միջազգային հանրությունը կարող է հաղթահարել կորոնավիրուսը միայն միահամուռ ջանքերով>,- ասել է դեսպանը։
Հիշեցնենք, որ ԱՄԷ-ն մինչ օրս ավելի քան 314 տոննա օգնություն է ուղարկել 27-ից ավելի պետության, որից օգտվել է շուրջ 314 հազար բուժաշխատող։