Արմինֆո.13 օրվա ընթացքում Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում կորոնավիրուսային վարակով հիվանդների համար հոսպիտալ են կառուցել: Այն կառուցվել է մոդուլային բլոկերով՝ արագ կառուցվող շենքերի շինարարության տեխնոլոգիաների կիրառմամբ:
200 մահճակալի համար նախատեսված կլինիկան հագեցած է բուժանձնակազմի և հիվանդների անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով: Հիվանդանոցը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր նորմերին։
Բժշկական հաստատության ընդհանուր մակերեսը կազմում է 7 հազար քառակուսի մետր։ Դրա շինարարության համար երկրի բյուջեից հատկացվել է 5,5 մլրդ տենգե։
Երկու շաբաթվա ընթացքում կառուցված նոր հիվանդանոց է այցելել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը: Նա հանդիպել է հաստատության անձնակազմի հետ և ծանոթացել հիվանդների բուժման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով հագեցած բուժական բլոկներին և հիվանդասենյակներին:
Ղազախստանում այսօրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով ավելի քան 2,3 հազար հիվանդ ։ Նրանցից 560-ը բուժվել են, 22-ը մահացել են: Երկրում արտակարգ դրության ռեժիմի պայմաններում գործում են կարանտինային միջոցներ։