Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբ։ Ինչպես հաղորդում Է Սպիտակ տան պաշտոնական կայքը, ուղերձում ասվում է. "Այսօր մենք միանում ենք համաշխարհային հանրությանը, որպեսզի հավերժացնենք 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային ոճրագործություններից մեկի՝ Մեծ Եղեռնի ժամանակ զոհվածների հիշատակը:
1915-ից սկսած՝ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ ուղարկվեցին անխուսափելի մահվան։ Հիշատակի այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր տուժել են և կորցրել են իրենց կյանքը, ինչպես նաեւ մեկ անգամ եւս հայտարարում ենք ավելի մարդասիրական եւ խաղաղ աշխարհի ամրապնդման գործին մեր նվիրվածության մասին: Ամեն տարի ապրիլի 24-ին մենք մտածում ենք հայ եւ ամերիկացի ժողովուրդների միջեւ ամուր կապերի մասին։ Մենք հպարտանում ենք 1915 թվականին ստեղծված Հայերին օգնության աամերիկյան կոմիտեի և և Syrian Relief-ի հիմնադիրներով, որոնք մարդասիրական կարևորագույն օգնություն են ցուցաբերած հայ փախստականներին, և երախտապարտ ենք հազարավոր ամերիկացիներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել կամ կամավոր օգնել են իրենց տներից վտարված հայերին: Այսօր մենք վկայում ենք ողբերգության հանդեպ հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին։ Մեր բախտը բերել է, որ այդքան շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերել են մեր տարածք և այդքան մեծ ներդրում են ունեցել մեր երկրում։ Նրանց թվում են մրցանակակիր զինծառայողներ, հայտնի դերասաններ, հայտնի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ։ Մենք ողջունում ենք հայերի եւ թուրքերի ջանքերը՝ ընդունելու եւ հաշտվելու իրենց ցավալի պատմության հետ։ Այս օրը մենք մեր պարտքն ենք համարում հարգել զոհերի հիշատակը և վերահաստատել մեր հանձնառությունը՝ պաշտպանելու խոցելի կրոնական և էթնիկ փոքրամասնություններին ողջ աշխարհում":