Արմինֆո. Ֆրանսիան այս տարվա ապրիլի 24-ին կհիշի 105 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերին։ Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպի նամակում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Էդուարդ Ֆիլիպը նշել է, որ համաճարակի հետ կապված առողջապահության ոլորտի այսօրվա ճգնաժամը չի կարող ստիպել Ֆրանսիային մոռանալ այս կարևոր պայքարի մասին՝ հանուն արդարության և պատմական ճշմարտության։
"Ընդհակառակը, այս ամենը կոոչում է համերաշխության, որը միշտ եղել է մեր երկու երկրների հարաբերությունների հիմքում։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ համախմբել Ֆրանսիայի ձայնը այն ձայների հետ, որոնք անդադար պահանջում են ողջ ժողովրդի կոտորածի ճանաչումը բոլորի կողմից։ "Նահատակների թափված արյունն իզուր չէ, ձեզ հետ է այն ուժը, որը ցրված է, բայց հզոր", - նշել է Ֆրանսիայի վարչապետը, մեկ անգամ եւս վստահեցնելով, որ եւ ինքը, եւ իր կառավարությունը լիովին մոբիլիզացված են երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացմանը նպաստելու համար: