Արմինֆո. Պաշտոնական Անկարան չի կարողացել զսպել ակնհայտը ժխտելու իր դիվանագիտական հմտություններով հերթական անգամ փայլելու գայթակղությունը, և դա այն ֆոնին, երբ ողջ աշխարհն այսօր հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։
Ինչպես և սպասվում էր, այսօր Թուրքիայից կրկին հնչել են հայտարարություններ, որոնցով պաշտոնական Երևանին, հաստատ չեն զարմացնի։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, հավաստիացրել է, թե, իբր, Թուրքիայի շահերին վնաս հասցնելու փորձերը "այսպես կոչված 1915 թվականի ցեղասպանության մասին ստի միջոցով՝ ի շահ որոշակի քաղաքական շրջանակների, դատապարտված են ձախողման"։
Նրա խոսքով, նրանք, ովքեր կարծում են, թե կարող են "ճնշում գործադրել Անկարայի վրա պատմական իրողությունները խեղաթյուրելու միջոցով" եւ դրանով իսկ սեպ խրել Թուրքիայի եւ օտար պետությունների միջեւ հարաբերություններում, խորապես սխալվում են:
Ընդ որում, նա անհեթեթ հայտարարությամբ է հանդես եկել իբր հայերի վերաբնակեցման մասին, հավաստիացնելով, թե 1915 թվականի ապրիլի 24-ին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ընդունված որոշումը բնակչության այդ խմբի ֆիզիկական վերացման նպատակ չի հետապնդել։
"Նման ձևակերպումները լիովին քաղաքական երևակայության արդյունք են և հաստատված չեն արխիվային նյութերով ։ Հայկական լոբբին եւ այն շրջանակները, որոնք բանեցնում են օսմանյան շրջանի քաղաքական իրողությունների խեղաթյուրման հակաթոուրքական խաղաքարտը, թշնամանքի եւ դիմակայության հատիկ են սերմանում ։ Թուրքիան եւ թուրք ժողովուրդը այսուհետեւ եւս հաջողությամբ կդիմակայեն ստի արշավին", - վստահեցրել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը։
Քալընը նաեւ հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2014 թվականի ապրիլի 23-ի ցինիկ ուղերձի մաիսն, որն, իբր, խաղաղության կոչ էր՝ ուղղված Անատոլիայի եւ Օսմանյան պետության ընդհանուր ժառանգության ողբերգական էջերի թյուրըմբռնումը վերացնելուն:
"Սակայն թուրք առաջնորդի այս քայլն անտեսվել է հայկական լոբբիի կողմից, որոնք փորձում են օգուտ քաղել պատմական իրողությունների խեղաթյուրումից ։ Հայերի մահը նրանց վերաբնակեցման մասին որոշումից հետո ընկած ժամանակահատվածում, Անատոլիայի բնակչության զանգվածային սպանությունները հայերի ապստամբությունների ընթացքում, ինչպես նաեւ 1850-1920 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում մինչեւ 5 միլիոն մահմեդականների մահը մեր ընդհանուր ցավն է", - ասել է նա, եւ, մոռանալով, որ հենց Թուրքիան է այսօր շարունակում ժխտողական եւ հայատյաց քաղաքականությունը, վստահեցրել է, որ Օսմանյան պետությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից մեկ դար անց փոխադարձ մեղադրանքները թեթեւացում չեն բերի կողղմերից ոորեւէ մեկին:
"Ի շահ իրենց քաղաքական մանր շահերի հակաթուրքական հիստերիա սերմանող շրջանակները չեն կարող փոխել պատմական իրողությունները ։ Թշնամանքի լեզուն, որից օգտվում է հայկական լոբբին, օգուտ չի բերի ոչ այսօր, ոչ էլ ապագայում", - նշել է թուրքական պետության ղեկավարի մամուլի քարտուղարը, որը նաեւ հիշեցրել է Հայաստանին ԱՍԱԼԱ-ի կողմից 1973-1984 թվականներին իրրենց դիվանագետների սպանությունները։
"Այն երկրներին, որոնք փորձում են Թուրքիային եւ թուրք ժողովրդին պատասխանատվության ենթարկել չկատարված հանցագործության համար, եւ կանխակալ որոշումներ կայացնողները, պետք է նախ նայեն սեփական պատմության մութ էջերին: Թուրքիան պատրաստ է աջակցել արխիվներում արտացոլված պատմական փաստերի վրա հիմնված ցանկացած կառուցողական մոտեցման: Անկարան կշարունակի քայլեր ձեռնարկել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության", - եզրափակել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը։