
Արմինֆո. Կարծում եմ՝ հակամարտության կարգավորման փուլային տարբերակի մասին խոսակցությունների վերսկսումը հենց հիմա, երբ Արցախում ավարտվել են ընտրական գործընթացները, թերեւս պատահական չեն։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Քաղաքակրթությունների երկխոսություն> ինստիտուտի գիտական հետազոտությունների ղեկավար, քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն։
<Վերջին երկու տարիների Հայաստանի մարտավարությունը եղել է՝ Ադրբեջանի հետ հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցների ներդրման տարբեր մարդասիրական ծրագրերի քննարկումը։ Զուգահեռ քննարկվել են կարգավորման վերաբերյալ այլ հարցեր ևս: Ընդ որում՝ Երևանի ներկայացուցիչների կողմից փուլային մոտեցման անընդունելիության մասին, որքան ես հասկանում եմ, առանձնապես չի խոսվել ։ Առաջին հերթին նկատի ունենալով, որ Հայաստանում համարում են, որ փուլային մոտեցման անընդունելիության մասին պետք է Արցախը խոսի։ Համապատասխանաբար, ձգտելով հասնել Ստեփանակերտի վերադարձին բանակցային սեղանի շուրջ>, - ընդգծել է նա ։
Այս առումով, քաղաքագետի գնահատմամբ, համանախագահների օրակարգը բաղկացած է կարգավորման համատեքստում կողմերին նոր նախագծեր և առաջարկություններ ներկայացնելու պարբերական փորձերից: Այդ փորձերը արվում են Մոսկվայի առաջնորդությամբ և մասամբ համապատասխանում են Բաքվի շահերին ։ Երևանն իր հերթին ժամանակ է ձգում, մինչև գործընթացին Արցախին միացնելու համաձայնություն լինի։
Այս համատեքստում կարգավորման գործընթացի ինչ-որ իրական բովանդակության մասին խոսելն, ըստ Մալաշենկոյի, այսօր պարզապես անիմաստ է ։
Ըստ քաղաքագետի ՝ պարբերաբար առաջացող հակասությունները տարբեր լեզուներով խոսելու վկայությունն են ոչ միայն կողմերի, այլև՝ հակամարտության միջնորդների: Մալաշենկոյի գնահատմամբ, խոսքը տվյալ դեպքում ոչ միայն եւ ոչ այնքան բանակցություններից հետո հակամարտության կողմերի եւ միջնորդների հայտարարությունների մասին է, այլ՝ հենց հանդիպումների ընթացքում դիրքորոշումների, որոնց ընթացքում կողմերը ձգտում են լուծել սեփական խնդիրները:
<Ամեն դեպքում, ես այս ամենը դիտարկում եմ ոչ թե որպես տարաձայնություններ, այլ՝բնական եւ միանգամայն հասկանալի հակասություններ։Կարծում եմ՝ այս փուլում ավելի կարևոր է, որպեսզի բախումներ չլինեն սահմանին։ Իսկ Հայաստանը և Ռուսաստանւ փոխըմբռնում ունենան ոչ միայն կարգավորման հարցում դիրքորոշումներում, այլ նաև գազի գնագոյացման և երկկողմ օրակարգի այլ հարցերում ։ Կարծում եմ, որ նման հարցերում փոխադարձ ըմբռնումը ավելի բարենպաստ մթնոլորտ կստեղծի մեր երկրների համագործակցության համար>, - ամփոփել է Մալաշենկոն։