Արմինֆո. Հայոց ցեղասպանության 105 - րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի մարդու իրավունքների միությունը (IHD) կոչ է արել թուրքական իշխանություններին ։
<Ապրիլի 24-ը հայերի, ասորիների եւ հույների դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ 1915 թվականի ապրիլի 24-ը այն օրն է, երբ հայերը, այդ թվում՝ մտավորականության եւ արվեստի ներկայացուցիչներ, դուրս են բերվել Ստամբուլի իրենց տներից եւ ուղարկվել մահվան: Մենք միշտ ասել ենք և կրկին ասում ենք՝ պետք է ճանաչել ցեղասպանությունը, ներողություն խնդրել հայերից, ասորիներից և հույներից, բռնագրավված ունեցվածքի և գույքի դիմաց պետք է փոխհատուցել: Մենք կրկնում ենք մեր պահանջը` ներողությո՛ւն խնդրիր, ճանաչի՛ր, փոխհատուցի՛ր>,- ասված է հայտարարության մեջ։