Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման բավականին նուրբ է, եւ այն հրապարակային բանավեճի դաշտ տեղափոխելը հակաարդյունավետ է: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանության մեջ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, գործակալության խնդրանքին՝ մեկնաբանել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը, ով, անդրադառնալով Սերգեյ Լավրովի հայտարարությանը փուլային մոտեցման հիման վրա ղարաբաղյան խնդրի կարգավորում ենթադրող փաստաթղթի մասին, հայտարարել էր, որ Հայաստանի համար անընդունելի է ղարաբաղյան հարցի լուծումը, որը ենթադրում է տարածքային զիջումներ Ադրբեջանին, եւ գնահատական տալ, արդյոք այդ հայտարարությունը հարված չի հասցնում բանակցային գործընթացին, ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ, որ Ռուսաստանի ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության համատեղ հայտարարություններում ։
<Դրա հիմքում ընկած են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները ՝ ներառյալ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները։ Այդ հայտարարություններում պարունակվող կարգավորման տարրերի թվում են՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների վերադարձ, ինչպես նաեւ բնակչության կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում: Ինչ վերաբերում է փաստաթղթերին եւ առաջարկություններին, որոնք քննարկվել եւ քննարկվում են, ապա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դրանք թվարկել է>, - ընդգծել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:
ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ նաեւ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման բավականին նուրբ է եւ այն հրապարակային բանավեճի ոլորտ տեղափոխելը հակաարդյունավետ է: <Ելնում ենք այն բանից, որ կարգավորման հարցերը պետք է դիտարկել բանակցությունների ընթացքում՝ ստեղծված ձեւաչափի շրջանակներում: Այս թեմայով խորհրդակցությունները շարունակվում են, ինչի մասին, մասնավորապես, վկայում է ս.թ. ապրիլի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ՝ համանախագահների մասնակցությամբ կայացած տեսակոնֆերանսը։