


Արմինֆո. Լիտվան Արեւելյան գործընկերության երկրներին 100 մլն եվրո կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այդ մասին հայտարարել Է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը։
"Լիտվան շարունակում է աջակցել իր արեւելյան գործընկերներին։ Այդ կապակցությամբ Լիտվայի կառավարությունը որոշում է ընդունել 100 մլն եվրո հատկացնել լիտվական ընկերությունների կողմից արտադրված դեղորայքի գնման համար եւ դրանք որպես մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար", - գրել է լիտվացի նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում:
Նշենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովում հայտարարել էին կորոնավիրուսի դեմ պայքարի համար Արեւելյան գործընկերության երկրներին 500 մլն եվրո հատկացնելու մտադրության մասին: Այդ միջոցներից Հայաստանին բաժին է ընկել 92 մլն եվրո: Նշենք նաև, որ ԱԳ կազմում են նաև Բելառուսը և Ադրբեջանը ։



