Արմինֆո.Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը դրական է գնահատել COVID-19 պանդեմիայի շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ բանակցությունների անցկացումը:
<Լավ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները շարունակվում են նույնիսկ COVID-19 պանդեմիայի շրջանում>, - գրել է Գրոսը Twitter-ի իր միկրոբլոգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների մեկնարկից առաջ, որոնք առաջին անգամ անցկացվել են տեսակոնֆերանսի ռեժիմով: