Արմինֆո. Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի ապրիլի 21-ի ԱԺԽՈ-028-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով՝ ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԺ մամուլի ծառայությունից:
Խորհրդարանի նիստը տեղի կունենա Ազգային ժողովի խորհուրդ "Իմ քայլը" եւ "Բարգավաճ Հայաստան" խմբակցությունների դիմումի հիման վրա: Նիստի ընթացքում կքննարկվի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի նախաձեռնած հարկային պարտավորությունների գծով նախատեսված տույժերի նվազեցման մասին օրինագիծը: