Արմինֆո. Չնայած կորոնավիրուսը սահմանափակեց Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու մեր ֆիզիկական հնարավորությունները՝ մենք որոշեցինք ամեն ինչ անել, որպեսզի ողջ աշխարհի հայերը բարոյապես կարողանան մասնակցել այդ միջոցառումներին: Այդ մասին ապրիլի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նանշել է, որ սա եզակի հնարավորություն է, որը թույլ կտա աշխարհի բոլոր հայերին ապրիլի 24-ին հայտնվել Ծիծեռնակաբերդում: "Մենք մշակել ենք մի սցենար, ըստ որի, ողջ աշխարհի հայերը, չլինելով Երևանում ֆիզիկապես, կարող են այդ տարելիցը նշել հայաստանցիների հետ։ Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին արտերկրում բնակվող մեր հայրենակիցները լայնածավալ ակցիաներ են իրականացնում։ Այսպիսով նրանք Հայոց ցեղասպանության մասին պատմում են այլ երկրների բնակիչներին: Այս տարի կորոնավիրուսի համավարակի առնչությամբ ստիպված են եղել չեղարկել դրանք։ Բայց մենք բոլորս կարող ենք այս տարելիցը նշել միասին", - ընդգծել է նա։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նաև ընդգծել է, որ չնայած կորոնավիրուսին, հայերը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում հիշում են այդ օրվա մասին: Ավելին, անկախ ամեն ինչից, կառավարությունն ամեն ինչ անում է ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական արդարության հաստատման համար։
Հավելենք, որ ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը հնարավորություն կունենան հետևել Ծիծեռնակաբերդից ուղիղ հեռարձակմանը։