Արմինֆո. Առաջիկա մեկ-երկու տարում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին կհաջողվի գործնական, բարյացակամ հարաբերություններ ապահովել Երևանի հետ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը:
"Այդ մասին են խոսում սեփական ներքին խնդիրներն ինքնուրույն լուծելու Հարությունյանի ունակությունները՝ չծանրաբեռնելով Երևանին։ Այս տեսանկյունից Հարությունյանի դիրքորոշումը միանշանակ ընդունելի է Երևանի իր գործընկերների համար։ Ընդ որում՝ անկախ Հարությունյանի նկատմամբ Երեւանի միանշանակ կամ ոչ միանշանակ է վերաբերմունքից", - ընդգծել է նա։
Այս համատեքստում դիվանագետը կարեւոր է համարում նոր խորհրդարանում Հարությունյանի համար խնդիրների բացակայությունը։ Նրա գնահատմամբ՝ լուծումը Աշոտ Ղուլյանի կուսակցության եւ ՀՅԴ-ի հետ նրա կուսակցության համագործակցությունն է։ Ընդ որում, նույն Սամվել Բաբայանի կուսակցությունը, հաշվի առնելով խորհրդարանում նրա տեղերի քանակը, ըստ նրա կանխատեսման, միանգամայն ի վիճակի է իր վրա վերցնել բավականին յուրահատուկ դեր, որի մասին խոսելը դեռ վաղաժամ է։ Մելիքյանն այս լույսի ներքո չի բացառել նաև Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների մոտալուտ քաղաքական կոնսոլիդացիան Արցախում։
Մեկնաբանելով Մասիս Մայիլյանի եւ Սամվել Բաբայանի դաշինքի փլուզումը՝ դիվանագետը նշել է, որ, ամեն դեպքում, այդ միությունը չէր կարող երկարատեւ բնույթ կրել: Հաշվի առնելով, որ ի սկզբանե սպասվող և կանխատեսված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, մարտավարական առումով այդ դաշինքից, ըստ նրա, շահեցին և Մայիլյանը, և Բաբայանը։ Երկուսն էլ դաշինքից վերցրեցին առավելագույնը: Ընդ որում, Մելիքյանը բնավ չի բացառում, որ Մայիլյանը շարունակի զբաղեցնել ԱԳՆ ղեկավարի պաշտոնը նաև Հարությունյանի օրոք։
"Ինչ վերաբերում է Արցախի ընտրությունների ընդհանուր արդյունքին, ապա 1991 թվից ի վեր այնտեղի ընտրությունների բոլոր պաշտոնական արդյունքները ոչ մի ընդհանուր բան չեն ունեցել իշխանության նկատմամբ ընտրողների իրական մտքերի ու զգացմունքների հետ: Այդպիսով, Արցախում իշխող խմբավորմանը, գործնականում, առանց ցնցումների հաջողվել է սեփական վերահսկողության տակ պահել կառավարման լծակները ։ Իսկ պրն. Հարությունյանը դարձավ փոքրամասնության նախագահ, ինչով իր վրա բարդեց լրացուցիչ, լրջագույն պատասխանատվություն", - ամփոփել է դիվանագետը։