


Արմինֆո.Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 233 է։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է մարզպետ Գարիկ Սարգսյանը ։
<Առողջացել է 89 քաղաքացի, փաստացի բուժվում է 140 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք>,-հայտնել է նա։
Վերջին տվյալներով ՝ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 1401 դեպք, ապաքինվել է 609 մարդ, փաստացի բուժում է ստանում 768 հիվանդ, մահացել է 24-ը:



