


Արմինֆո. ՀՀ կառավարությունն ընդլայնել է հակաճգնաժամային միջոցառումների 8-րդ փաթեթի շահառուների ոլորտային ցանկը https://finport.am/full_news.php?id=41374&lang=2)՝ դրանց մեջ ներառելով ցամաքային մարդատար տրանսպորտի ծառայությունը, նախադպրոցական կրթությունը, սպորտի բնագավառում գործունեությունը, հանգստի եւ զվարճությունների կազմակերպման գործունեությունը: Այս մասին ապրիլի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ վերոնշյալ ոլորտների ներկայացուցիչները կարող են դիմել միանվագ նպաստների համար արդեն այսօր (https://dimum.ssa.am/index.php?r=application%2Fcovid8): Նախնական գնահատականներով, հակաճգնաժամային միջոցառումների 8 փաթեթին կմիանա ևս 8 հազար տնտեսվարող սուբյեկտ: Ընդ որում, վարչապետի օգնականն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ աջակցության այս փաթեթի շրջանակներում արդեն միանվագ նպաստ է ստացել 77.8 հազար քաղաքացի, որոնց ընդհանուր առմամբ վճարվել է 5.4 մլրդ դրամ:
Ընդհանուր առմամբ, ըստ Սարգսյանի, կառավարությունը մշակված հակաճգնաժամային 13 փաթեթով փոխանցել է 12.5 մլրդ դրամ, որն ուղղվել է ավելի քան 460 հազար քաղաքացիների աջակցությանը: Այս համատեքստում վարչապետի օգնականն ընդգծել է, որ հակաճգնաժամային միջոցառումների մշակման աշխատանքները շարունակվում են ։


