


Արմինֆո.ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս տեղեկությունը հաստատում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հիվանդի վիճակը գնահատվում է բավարար, նա չունի բարձր ջերմություն եւ այլ անհանգստացնող ախտանիշներ: Նրա հետ շփվող անձանց շրջանակը ճշտվում է, նրա ընտանիքի անդամներն արդեն մեկուսացված են ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ։ Ընդ որում, նա հեռախոսով անձամբ հայտնել է, որ իր ընտանիքի անդամի մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել, նրա ընտանիքն ինքնամեկուսացել է, եւ նա աշխատանքի չի ներկայանալու։
Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 1339 դեպք, ապաքինվել է 580 մարդ, փաստացի բուժում է ստանում 737 հիվանդ, մահացել է 22-ը:



