Արմինֆո.Լուսինե Քոչարյանը նշանակվել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար։ Համապատասխան որոշում ապրիլի 20-ին ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Լուսինե Բորիսի Քոչարյանին նշանակել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար>,- նշված է վարչապետի որոշման մեջ։
Նշենք, որ մինչ օրս Լուսինե Քոչարյանը զբաղեցնում էր ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: