Արմինֆո. Ապրիլի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1339 դեպք, որոնցից 580-ն` առողջացած, 22-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Աղբյուրի համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 737 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13373 թեստավորում:
Մահվան դեպքերի հետ կապված տեղեկացվում է, որ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: