Ուրբաթ, 17 Ապրիլի 2020 18:46
Կարինա Մելիքյան

Կոնվերս Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը

Կոնվերս Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը

Արմինֆո. Կոնվերս Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 3.531 մլրդ ՀՀ դրամով (7.4 մլն ԱՄՆ դոլար): Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է Բանկի բաժնետերերի ապրիլի 2-ի ընդհանուր ժողովի ժամանակ։

«Էռնեկյան ընտանիքը մշտապես կարևորել է Հայաստանում և Արցախում ներկայության մեծացումն՝ իր ավանդը ներդնելով թե տնտեսության զարգացման մեջ, թե բարեգործական ծրագրերում: Մեր որոշումը կարևորագույն քայլ է ավելի ուժեղ և աճող Բանկ ստեղծելու ճանապարհին: Մյուս կողմից, մենք հավատում ենք, որ Հայաստանի տնտեսությունը գրավիչ է և ունի կայուն ֆինանսական ոլորտ՝ շահութաբերության մեծ պոտենցիալով: Կապիտալի համալրմամբ մեր վստահությունն ենք հայտնում Բանկին՝ առաջիկա ծրագրերի իրականացման հարցում», - ասել է Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ, Հայաստանում Էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչ Խորխե Ալբերտո Դել Ագիլա Էռնեկյանը:

«Կապիտալի հերթական համալրումը պլանավորել էինք դեռևս նախորդ տարի  հաստատված Բանկի 2020թ. զարգացման ծրագրերով: Գործընթացն ավարտեցինք ապրիլին։ Վերջին տարիներին Կոնվերս Բանկը  ցուցաբերում է գործունեության հիմնական ցուցանիշների առաջանցիկ կայուն աճ՝ ունենալով շահութաբերության կայուն մակարդակ։ Կապիտալի համալրումը հնարավորություն կտա Բանկին պահպանել աճի տեմպերը։ Միջոցները կուղղվեն փոքր և միջին բիզնեսի վարկավորման ընդլայնմանը, ինչպես նաև Բանկի ռազմավարական խնդիրների իրագործմանը, այդ թվում՝ հեռահար թվային ծառայությունների ոլորտի զարգացմանը» ,- նշել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը։

Կոնվերս Բանկը հիմնադրվել է 1993թ.-ին։ Բանկը գործունեությունը ծավալում է որպես ունիվերսալ բանկ՝ զարգացման գերակա ուղղություն դիտարկելով մանրածախ բանկային ծառայությունների զարգացումը: Բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշները 31.12.2016թ.-31.12.2019թթ. ժամանակահատվածում դրսևորել են աճի կայուն դինամիկա. ակտիվներն աճել են 71%-ով՝ 2019թ. տարեվերջի դրությամբ կազմելով մոտ 326.6 մլրդ դրամ, վարկային պորտֆելն աճել է 90%-ով՝ կազմելով մոտ 226.7 մլրդ դրամ, պարտավորություններն աճել են 77%-ով՝ կազմելով մոտ 281.6 մլրդ դրամ, իսկ զուտ շահույթն ավելացել է մոտ 3.5 անգամ՝ կազմելով ավելի քան 5.4 մլրդ դրամ: Բանկի Կապիտալի շահութաբերությունը 2019թ արդյունքներով կազմել է 12,9%:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
Փնտրել ըստ օրերի