Արմինֆո. ԱԻՆ հինգ աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին ապրիլի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։
Նրա խոսքով ՝ նրանցից երեքն այս պահին շարունակում են բուժումը, երկուսը՝ ապաքինվել են: Ընդհանուր առմամբ, մեկուսացվել է ԱԻ նախարարության 42 աշխատակից, ովքեր շփվել են նրանց հետ։ Հարությունյանը տեղեկացրել է, որ ԱԻՆ աշխատակիցները, որոնք չեն աշխատում հեռավար ռեժիմով, օրական երեք անգամ անցնում են բուժզննում, այդ թվում ՝ ջերմաստիճանի չափում: Նմանատիպ աշխատանքներ են իրականացվում նաև անցակետերում։
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 1201 դեպք, ապաքինվել է 402 մարդ, փաստացի բուժում է ստանում 780 հիվանդ, մահացել է 19-ը: