Արմինֆո. Ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Արցախում իշխանության քաղաքական տարանցումը՝ հիմնական քաղաքական անձանց փոփոխությունը, կարելի է համարել հաջող ավարտված։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՄՄՀՊԻ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
<Ընդ որում, նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը միանգամայն պրագմատիկ պատճառներով կփորձի հեռու մնալ հեռացող ղեկավար կազմից, որի նկատմամբ արցախցիների մոտ կուտակվել են դժգոհություններ և որոշակի հոգնածություն։ Հետևաբար՝ լեգիտիմության հետ կապված բազմազան խնդիրներ ունեցող նոր իշխանությունը պետք է հեռու պահի իրեն նախկինների սխալներից։ Երկրորդ փուլում ընտրատեղամասեր է գնացել ընտրողների ընդամենը 44,9 տոկոսը ։ Իսկ խորհրդարանում Հարությունյանի խմբակցությունն ընդդիմախոսներ կունենա։ Ոչ ոք չի չեղարկել քաղաքական ակտիվությունը խորհրդարանի պատերից դուրս>, - նշել է նա ։
Այս առումով, ըստ վերլուծաբանի կանխատեսումների, Հարությունյանը ստիպված է լինելու ոչ միայն քաղաքական հեռավորություն պահել իր նախորդներից, այլև՝ որոշ չափավոր ընդդիմախոսների իրենց շարքերը ներգրավել ։ Այսպիսով՝ Արցախի նախագահը կհայտնվի այնպիսի իրավիճակում, որում 2008-ին հայտնվեց Հայաստանում Սերժ Սարգսյանը ։ Վերջինս ստիպված եղավ նաև ընդդիմությանը և հասարակությանը ապացուցել Ռոբերտ Քոչարյանից սեփական ինքնուրույնությունը։
Մարկեդոնովի գնահատմամբ ՝ Հայաստանում իշխանության գալով Նիկոլ Փաշինյանն ընտրել է Ստեփանակերտում Երեւանի ներկայության ամրապնդման եւ սեփական <ղարաբաղյան կապիտալի> հավաքման ուղին : Ընդ որում, Երևանը փորձում էր ցույց տալ Արցախի ընտրությունների շրջանում ներքին դինամիկայից իր հեռու լինելը ։ Եվ ելնելով կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով ընտրությունները չեղյալ հայտարարելու կամ հետաձգելու ցանկության բացակայությունից ՝ ստեղծվել էր կայուն զգացողություն, որ Հայաստանի ղեկավարությունը ձգտում էր Արցախում հնարավորինս շուտ փակել ընտրությունների էջը ։
<Երևանի նման դիրքորոշումը, կարծես, պայմանավորված է այն բանով, որ վարչապետ Փաշինյանին ավելի ձեռնտու է լեգիտիմության առումով խնդիրներ ունեցող Արցախի նախագահը, քան՝ 90 տոկոս աջակցությամբ նախագահը։ Եվ այստեղ Մասիս Մայիլյանի գաղափարապես մոտ լինելը Հայաստանի նոր ղեկավարությանը երկրորդ պլան է մղվում ՝ առաջնությունը զիջելով ավելի կարևոր գործոնին։ Արցախի նախագահը, թեկուզ ոչ անհաղթահարելի, բայց լեգիտիմության խնդիրներով, առաջին րոպեներից չի գնա առճակատման Երևանի հետ հարաբերություններում։ Նրա համար չափազանց կարևոր է Հայաստանի գործընկերների աջակցությունը։ Կարծում եմ, որ Արցախի ընտրական գործընթացներից Երևանի հեռու մնալը հենց այդ հաշվարկի վրա էր կառուցված>, - ամփոփել է Մարկեդոնովը։