Arminfo.info





 Հինգշաբթի, 16 Ապրիլի 2020 14:57
Անի Մշեցյան

Սերժ Սարգսյան․ Արտակարգ դրության ավարտից հետո մամուլի ասուլիս կհրավիրեմ եւ կպատասխանեմ բոլոր հարցերին

Սերժ Սարգսյան․ Արտակարգ դրության ավարտից հետո մամուլի ասուլիս կհրավիրեմ եւ կպատասխանեմ բոլոր հարցերին

Արմինֆո. <Ես թաքցնելու ոչինչ չունեմ եւ պատրաստ եմ պատասխանել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի բոլոր հարցերին>։ Այս մասին ապրիլի 16-ին հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ։

 

Նա ընդգծել է, որ ինքը ունի բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք կլինեն հանձնաժողովում։ <Քանի որ թաքցնելու ոչինչ չունեմ, ես խնդրեցի նիստի ձայնագրությունը։ Ես նշել եմ, որ կցանկանայի պատասխանել հարցերին այն բանից հետո, երբ ավարտվի արտակարգ դրության ռեժիմը, քանի որ ցանկանում եմ բոլոր հարցերի պատասխանները տալ, բայց հանձնաժողովը որոշել է նիստն անցկացնել հենց ապրիլի 16 – ին>, - ընդգծել Է Սարգսյանը։

 

Հայաստանի երրորդ նախագահը նաեւ հայտարարել է, որ հենց երկրում ավարտվի արտակարգ դրության ռեժիմը, ինքը մեծ մամուլի ասուլիս կհրավիրի և կպատասխանի լրագրողների բոլոր հարցերին: Նա նաև հայտնել է, որ այսօր իր գրասենյակը հանդես կգա հայտարարությամբ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի