


Արմինֆո. Հայաստանում ընդլայնվում է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված պետական աջակցության իրավունք ունեցող շահառուների ցանկը ։ Այս մասին որոշումն ընդունվել է ապրիլի 16-ին կառավարության նիստում ։
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, խոսքը, մասնավորապես, միջոցառումների 8-րդ և 9-րդ փաթեթների մասին է: Նախատեսվում է, մասնավորապես, միջոցառումների 8-րդ փաթեթի շրջանակներում աջակցության ծրագրում ներառել տրանսպորտային փոխադրումների ոլորտում ներգրավված անձանց՝ ներառյալ երթուղային տաքսիները, մասնավոր մանկապարտեզները, մարզական ակումբները, էքստրեմալ տուրիզմը, բոուլինգի և բիլիարդի ակումբները։
Միջոցառումների 9-րդ փաթեթի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել այն մայրերին, ովքեր մինչև ս.թ. մարտի 12-ը, վերջին երեք տարիներին, մինչ այդ ունենալով աշխատանք, զբաղվել են երեխայի դաստիարակությամբ:



