


Արմինֆո. Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է <Հեռուստատեսության և ռադիոյի մասին> և <Գովազդի մասին> օրենքներում փոփոխություն կատարելու՝ կառավարության առաջարկը։
Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, Հանրային հեռուստաընկերությանը կվերապահվի մեկ եթերային ժամվա ընթացքում մինչեւ 5 րոպե տեւողութամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Նախագծով կարգավորվում են նաեւ սոցիալական գովազդի հետ կապված հարաբերությունները: Սահմանվում է, որ սոցիալական գովազդը ժամը 00:00-ից մինչեւ 18:00-ն կլինի անվճար, իսկ 18:00-ից մինչեւ 00:00-ն՝ վճարովի:Արգելվելու է Հանրային հեռուստաընկերությամբ վիճակախաղերի, տոտալիզատորների, գիշերային ակումբների գովազդների ցուցադրությունը:


