Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Արցախի բնակիչներին շնորհավորել է ընտրությունների ավարտի կապակցությամբ։
«Ես շնորհավորում եմ անկախ և ժողովրդավարական Արցախի ժողովրդին` ընտրությունների ավարտի առթիվ: Նրանք իշխանություններին լիազորել են էլ ավելի ամրապնդել Արցախի անվտանգությունը և իրենց ներկայացնել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Մենք կշարունակենք Արցախի հետ մեր սերտ համագործակցությունը՝ մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- գրել է Փաշինյանը։
Նախօրեին Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը։ Փաշինյանը, ի տարբերություն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, անձամբ Հարությունյանին չի շնորհավորել, այլ միայն՝ Արցախի բնակիչներին։