Արմինֆո. Մենք երբեք կասկածի տակ չենք դրել Հայաստանի արդարադատության համակարգի աշխատանքը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին։
Հարությունյանը նշել է, որ իր գլխավորած <Ազատ Հայրենիք> կուսակցությունը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն ՝ խնդրելով քննարկել երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հարցը: <Ավելին, խափանման միջոցը փոխելու առնչությամբ <Ազատ Հայրենիք> խմբակցության պատգամավորները ստորագրահավաք էին կազմակերպել ։ Բայց ես չէի ցանկանա գնահատականներ տալ Հայաստանում արդարադատության համակարգին>,- եզրափակել է Հարությունյանը ։