Արմինֆո.<Ընտրություններն ավարտվեցին, բայց իմ դեմ հայտարարված տեղեկատվական պատերազմը շարունակվում է>,- Facebook-ի իր էջում հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
<Երևանյան լրատվամիջոցներից մեկը մի ապատեղեկատվություն է տարածել, ըստ որի անցած գիշեր ես իբր մի քանի օրով մեկնել եմ Հայաստանի մայրաքաղաք՝ իմ հետագա գործունեության հետ կապված հարցեր ճշտելու:
ԻՐԱԿԱՆՈՒՄ ես գտնվում եմ Ստեփանակերտում և մտադիր չեմ որևէ տեղ մեկնել։ Ճիշտ այնպես, ինչպես չեմ հեռացել 2007-ին, երբ քաղաքական հետապնդումներ էին իրականացվում իմ ու կողմնակիցներիս նկատմամբ>,-նշել է Մայիլյանը։
Նշենք, որ երեկ Արցախում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Մասնակցել են ԼՂՀ նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ։ Մայիլյանը կողմնակիցներին կոչ է արել չգնալ ընտրությունների, քանի որ հանրապետությունում արդեն կան կորոնավիրուսով հիվանդացած առաջին մարդիկ, և անհրաժեշտ էր հսկողության տակ պահել համաճարակաբանական իրավիճակը։ Սակայն, իշխանությունները որոշում են կայացրել ընտրություններ անցկացնել։ Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով ՝ հաղթանակ է տարել Հարությունյանը՝ ստանալով ընտրողների ձայների 84.5% - ը: