Արմինֆո. Ֆինանսներ նախկին նախարար եւ Պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին ՝ Կարեն Խաչատրյանը, կմնա կալանքի տակ։ Նախօրեին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը ՝ կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու մասին:
Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:
Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա հորեղբորը՝ Գագիկ Խաչատրյանին: Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։