Արմինֆո.Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ նոր թեստավորված քաղաքացիներ չկան:
Կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանելու մասին ՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու եւ կորոնավիրուսի համաճարակի վտանգից բնակչությանը պաշտպանելու նպատակով: Չնայած դրան, այսօր Արցախում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։