Արմինֆո. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների եւ արտաքին քաղաքական համակարգման արդիական հարցեր, ներառյալ կորոնավիրուսային վարակին հակազդման եւ դրա հետեւանքների հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ բժշկակենսաբանական անվտանգության խնդիրները:
"Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա հնարավոր քայլերը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկաայացուցիչների առաջարկները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ։ Անդրադարձ է կատարվել նաեւ ԱՊՀ տարածությունում Մոսկվայի եւ Բաքվի փոխգործակցության թեմատիկային", - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: