Արմինֆո. Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը ։ Այս մասին հաղորդել է մարզպետ Գնել Սանոսյանը։ Հավելենք, որ Գեղարքունիքը Հայաստանի միակ մարզն էր, որը զերծ էր կորոնավիրուսից ։
Վերջին տվյալներով՝ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 966 դեպք, ապաքինվել է 173 մարդ, մահացել է՝ 13-ը ։ Փաստացի բուժում է ստանում 780 հիվանդ: