Արմինֆո. Գյումրիում տղամարդը փորձել է ինքնասպան լինել, կարծելով, թե վարակվել է կորոնավիրուսով։
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, տղամարդուն անմիջապես տեղափոխել են տեղի բժշկական կենտրոն, որտեղ նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերվել:
66-ամյա տղամարդը Ռուսաստանից վերադարձել էր մարտի 28-ին եւ մեկուսացել տանը։ Նա իրեն վատ է զգացել, եւ, կարծելով, թե հիվանդ է կորոնավիրուսով, քացախաթթվի էսենցիա է խմել։ Տղամարդու կյանքը հաջողվել է փրկել. ավելի ուշ նա տեղափոխվել է "Արմենիա" բժշկական կենտրոնի թունաբանական բաժանմունք: Նրա կորոնավիրուսի թեստավորումը բացասական արդյունք է տվել ։