Արմինֆո. Ապրիլի 11-ի ժամը 11: 00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 29 Նոր դեպք է արձանագրվել: Այդ մասին հաղորդել է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 966 դեպք, ապաքինվել է 173 մարդ, մահացել է՝ 13-ը: Մահվան վերջին երկու դեպքերը գրանցվել են նախօրեին. կորոնավիրուսի զոհ են դարձել 86 եւ 81 տարեկան քաղաքացիներ, որոնք ունեցել են երկկողմ թոքաբորբ եւ մի շարք քրոնիկ հիվանդություններ: