Արմինֆո. Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է իրավապահ մարմիններին ՝ բացահայտելու համար այն հեռախոսային խուլիգաններին, որոնք ներկայանում են որպես վարչապետ Նիկոլ Փաշինյան: Այդ մասին Սիմոնյանը հաղորդել է Facebook-ի իր էջում:
«Վերջին օրերին ինչ-որ անձինք փակ համարից զանգահարում են քաղաքացիներին և օգտագործելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը՝ ձայնի միջոցով փորձում տպավորոււթյուն ստեղծել, թե իբր վարչապետը զանգահարել է իրենց»:
Տվյալ փաստի առթիվ արդեն դիմել եմ իրավապահներին», - գրել է ԱԺ փոխխոսնակը: