Արմինֆո.Հայաստանի կառավարությունում շարունակվում են արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին որոշման նախագծի քննարկումները ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ Նա նշել է, որ հարցի վերջնական լուծում այս պահին չկա։ "Հենց որ վերջնական որոշում կայացնենք, անմիջապես այդ մասին կհաղորդենք", - ընդգծել է մամուլի քարտուղարը:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել 30 օրով, այսինքն՝ մինչեւ մայիսի 14-ը:
Հիշեցնենք, որ մարտի 16-ից մինչեւ ապրիլի 14-ը Հայաստանում արտակարգ դրություն Է՝ կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ: