Արմինֆո.Ապրիլի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 16 նոր դեպք: Այս մասին հայտնում է Միասնական տեղեկատվական կենտրոնը ։
Այսպիսով, ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 937 դեպք, ապաքինվել է 149 մարդ, մահացել՝ 11-ը: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 777 պացիենտ։