Արմինֆո. Մոսկվայում մեկնաբանել են Արցախի համապետական ընտրությունները ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ գնահատական տալով Արցախում ընտրությունների անցկացման փաստին ՝ հիշեցրել է, որ մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունների վերաբերյալ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որի մեջ մտնում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները ։ Ընդ որում, նա ընդգծել է, որ հայտարարությանը կարելի է ծանոթանալ ԵԱՀԿ պաշտոնական կայքում:www.osce.org):
<Ելնում ենք այն բանից, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության բնականոն կենսագործունեության ապահովման համար ։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն։ Վերջինիս կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչով էլ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Ընդ որում, չենք կարծում, որ խաղաղ կարգավորման հետագա գործընթացը որևէ կերպ կախված է հիշյալ միջոցառումից>,- ամփոփել է Զախարովան։