Արմինֆո.Նախօրեին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկի մոտ կոորոնավիրուս է հայտնաբերվել։ Ինչպես ապրիլի 9-ին լրագրողներին հաղորդել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, բժիշկը չի աշխատել կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բլոկում: Աշխատանքներ են տարվում նրա հետ շփվող անձանց շրջանակը ճշտելու ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է COVID-19 վաարակակիր 13 քաղաքացի, Շիրակի մարզում մեկուսացված և ինքնամեկուսացված անձանց թիվը հասնում է 100-ի: Մարզում գրանցվել է կորոնավիրուսից մեկ ապաքինմանված և մեկ մահացու դեպք ։ Ըստ մարզպետի ՝ COVID-19-ի դեպքեր հայտնաբերվել են միայն Գյումրիում և Անի խոշորացված համայնքում։
Պետրոսյանը նաեւ տեղեկացրել է, որ "Գյումրի" ԲԿ-ի մեկուսացված 29 բուժաշխատողներն իրենց լավ են զգում եւ առողջական խնդիրներ չունեն: Հիշեցնենք, որ նրանք մեկուսացվել էին այն բանից հետո, երբ մայրաքաղաք տեղափոխված 68-ամյա հիվանդի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։ Հիվանդը, ում մոտ եղել են նաև քրոնիկ հիվանդություններ, հետագայում մահացել է։
Վերջին տվյալներով՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 921 դեպք, ապաքինվել է 138 մարդ, մահացել է 10-ը։