Արմինֆո.Համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվել է Covid 19 վարակ ունեցող 4ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
<Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ արդեն ժպտում է ։ Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին՝ դուք լավագույններից եք>,-գրել է նա։