Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020 11:24
Կարինա Մանուկյան

Մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ Ը գլխավոր տնօրենին, և քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ

Մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ Ը գլխավոր տնօրենին, և քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2017 և 2018թթ. Երևանի համայնքի կողմից «Մուլտի Գրուպ Կոնցեռն»    ՍՊ ընկերությանը տրվել են Աբովյան  փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու համապատասխան շինարարական թույլտվություններ:

 

Շինարարական աշխատանքների ընթացքում «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենի կողմից չեն պահպանվել օրենսդրության համապատասխան պահանջները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում 2018թ. ապրիլի 3-ին կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, հայտնաբերված իրավախախտման փաստով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ և 2018թ. մայիսի 2-ին կայացվել է որոշում՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին՝ նշանակելով վարչական տույժ՝ 200.000 ՀՀ դրամի չափով: Գլխավոր  տնօրենը ծանուցվել է շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին, սակայն, անտեսելով  այն, շարունակել է աշխատանքները:

 

Նույն վարչական իրավախախտումը կրկին հայտնաբերելուց հետո՝ 2018թ. հունիսի 7-ին, կազմվել է ևս մեկ արձանագրություն, որի հիման վրա Երևանի քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018թ. հունիսի 27-ին կրկին կայացվել է որոշում՝  ՍՊԸ գլխավոր տնօրենին ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին և նշանակվել է վարչական տույժ՝ 2.500.000 ՀՀ դրամի չափով:

 

Քրեական գործով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը), և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին:

 

Քրեական գործը 2020թ. ապրիլի 8-ին, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի