Արմինֆո. Հայաստանն ու Գերմանիան ստորագրել են ֆինանսական համագործակցության շուրջ համաձայնագիր: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայել Յոհանես Բանցհաֆը և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության մամուլի ծառայությունից, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում փաստաթուղթը նախարարի և դեսպանի կողմից ստորագրվել է առանձին-առանձին: Դիվանագիտական ներկայացուցչությունում նաեւ տեղեկացրել են, որ համաձայնագիրը կոչված է որոշելու 2018 թվականից հետո համագործակցության ծրագրերը: "Ըստ այդմ՝ Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 91 մլն եվրո։ Այդ թվում ՝ կենսաբազմազանության պաշտպանության կամ վերականգնվող էներգառեսուրսների խթանման նախագծերը", - նշել են Գերմանիայի դեսպանատանը, հավելելով, որ այդ իրադարձությունը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հայ-գերմանական համագործակցությունը շարունակում է ընդլայնվել եւ զարգանա,լ նույնիսկ, նման բարդ ժամանակներում: