Արմինֆո.Փաստաբանները կոչ են անում կալանքից ազատել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կապակցությամբ:
Ապրիլի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը նշել է, որ նախկին նախագահի ազատ արձակումը բխում է միջազգային կառույցների կողմից հնչեցված հանձնարարականներից ՝ սկսել ներկայիս համաճարակաբանական իրավիճակի հետ կապված խափանման միջոցների վերանայման գործընթաց։ Բացի այդ, Քոչարյանը նույնպես ընդգրկված է ռիսկի խմբում ՝ կապված տարիքի եւ առողջական խնդիրների հետ ։
Վարդևանյանը հիշեցրել է, որ ավելի վաղ միջնորդություն էր ներկայացվել Քոչարյանի խափանման միջոցը կալանքից անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ, սակայն մարտի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից ներկայացվել էր իր ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ եզրակացություն: Մի կողմից նա առողջական որոշակի խնդիրներ ունի, սակայն, ինչպես նշել է Վարդեւանյանը, միջնորդության քննությունը չի հանձնվում մեկ այլ դատավորի։
Նրա խոսքով, Բարձրագույն դատական խորհրդի որոշման համաձայն, նման դեպքերում միջնորդության քննությունը պատահականության սկզբունքով պետք է հանձնվի համապատասխան որակավորում ունեցող մեկ այլ դատավորի: Հաշվի առնելով, որ պաշտպանական կողմը չունի նույնիսկ մոտավոր տեղեկություն այն մասին, թե որքան երկար է Դանիբեկյանը բուժվելու, Վարդևանյանը կոչ է արել սեղմ ժամկետում լուծել այդ հարցը: Նրա խոսքով ՝ այդ նպատակով փաստաբանների թիմն արդեն դիմել է տարբեր ատյաններ, այդ թվում ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ, ինչպես նշել է Վարդեւանյանը, ընդունել են խնդրի առկայությունը: