Արմինֆո. 2020 թ. ապրիլի 7-ին անցկացվել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը։ ԱՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է 2020թ. մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքներով ԱՀ Ազգային ժողովն ընտրված համարել:
Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. 1) «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` տասնվեց մանդատ, 2) «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` ինը մանդատ, 3) Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ, 4) «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ, 5) Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակ` երկու մանդատ: