Արմինֆո. Ապրիլի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 20 նոր դեպք: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Այսպիսով, ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 853 դեպք, ապաքինվել՝ 87 մարդ, մահացել՝ 8-ը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 758 հիվանդ:
Ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախօրեին առաջին անգամ ապաքինվածների թիվը գերազանցել է նոր դեպքերի թիվը։