Արմինֆո. Հայաստանի ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականները մշակել են կորոնավիրուսային վարակի ախտորոշման թեստեր եւ շուտով կսկսեն դրանց արտադրությունը: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշիյանը ։ Նա նշել է, որ ինստիտուտի ղեկավարության տվյալներով՝ ամեն օր ինստիտուտը կարող է թողարկել մինչեւ 100 հակակոնավիրուսային թեստեր։
Նա նշել է, որ կառավարությունը վերջին շրջանում հատուկ նշանակություն է տալիս գիտության ֆինանսավորմանը, այդ թվում՝ նաեւ կիրառական: Կառավարությունը 2019 և 2020 թվականների բյուջեներում կիրառական գիտության համար նախատեսված միջոցներն ավելացրել է ավելի քան 10 անգամ՝ մինչև 600-700 մլն դրամ։ Միայն լաբորատոր սարքավորումների ձեռք բերման համար ծախսվել է մոտ 300 մլն դրամ։